ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Թարմացվել է 07.07․2021թ.-ին

 

Հիմնական պայմաններ

mirope.am ընկերությունը և իր հետ փոխկապակցված անձինք (այսուհետ՝ «Մենք», «Մեր» կամ «Մեզ»), ներկայացնում են mirope.am առցանց գնումների հարթակը, որը ներառում է, բայց չի սահմանափակվում՝ Կայքի միջոցով գործարքների՝ ապրանքների գնման, առաքման, վճարման և այլ գործարքների www.mirope.am ինտերնետային կայքում (այսուհետ՝ «Կայք») իրականացման հիմնական պայմանները։ Սույն Հրապարակային պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) պայմանները նախատեսված են կարգավորելու հաճախորդների հետ հարաբերությունները և կարող են թարմացվել mirope.am-ի կողմից՝ իր հայեցողությամբ: mirope.am-ն առցանց հարթակ է, որտեղ վաճառվում են բացառապես հայկական արտադրության ապրանքներ, որին կից գործում է նաև գնված իրերի առաքման ծառայություն։

1. Պայմանագրում օգտագործված հիմնական հասկացությունները

Հրապարակային պայմանագիր՝ mirope.am-ի և Հաճախորդի միջև կնքվող` Կայքի օգտագործման և Մեր կողմից մատուցվող Ապրանքների/Ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու մասին պայմանագիր:

Օգտագործող կամ Օգտատեր կամ Հաճախորդ (այսուհետ՝ «Դուք», «Ձեզ», «Ձեր») ֆիզիկական անձ, որը mirope.am-ի հետ կնքել է Պայմանագիր` Կայքի օգտագործման, mirope.am-ի կողմից նախապես հայտարարված և սահմանված պայմանների ու կանոնների համաձայն ապրանքների և մատուցվող ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու վերաբերյալ:

Գործընկեր կամ Ծառայություններ մատուցող անձ՝ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը mirope.am-ի հետ կնքել է պայմանագիր՝ վաճառվող ապրանքների և/կամ կատարվող աշխատանքների և/կամ մատուցվող ծառայությունների դիմաց:

Վաճառող կամ mirope.am՝ առցանց հարթակ, որն առաջարկանում է Ապրանքներ և/կամ Ծառայություններ:

Կայք` mirope.am-ի կողմից առաջարկվող Ապրանքները և/կամ Ծառայությունները ներկայացնող համացանցային կայքը, որը գրանցված է նույնանուն mirope.am դոմենային հասցեով:

Ակցիա` mirope.am-ի կողմից անցկացվող միջոցառում, որն ուղղված է առաջարկվող Ապրանքների և/կամ Ծառայությունների իրացմանը, որի ժամանակ զեղչվում են որոշակի ապրանքատեսակներ, աշխատանքների կամ ծառայությունների մատուցման արժեքներ:

Ակցիայի անցկացման ժամանակաշրջան՝ ժամանակաշրջան, որի ընթացքում mirope.am-ը Օգտատերերին հատուկ պայմաններով Ապրանքներ և/կամ Ծառայություններ ձեռք բերելու հնարավորություն է ընձեռում:

Վճարում` Օգտատերերի կողմից դրամական պարտավորության կամ այլ վճարման կատարում:

2. Ընդհանուր դրույթներ

2.1. Սույն պայմանագիրը կնքելու լրիվ և անվերապահ համաձայնություն է համարվում Օգտատիրոջ կողմից Կայքում գրանցվելը, պատվերի և նախատեսված վճարի կատարելը։ Օգտատիրոջ կողմից սույն առաջարկի բոլոր պայմաններին համաձայնելը, հավասարազոր է Պայմանագրի կնքմանը:

2.2. Սույն հրապարակային պայմանագիրը կարող է պարբերաբար փոփոխվել և թարմացվել mirope.am-ի կողմից՝ իր հայեցողությամբ։ Ավելին, որևէ ծառայության մասից օգտվելիս՝ Դուք համաձայնում եք ենթարկվել այդ Ծառայությունների նկատմամբ կիրառելի հրապարակված ուղեցույցներին, որոնք կարող են պարբերաբար փոփոխվել: mirope.am-ը կարող է Ձեզ ծանուցում ուղարկել Կայքի կամ Պայմանների փոփոխությունների մասին՝ կիրառելով առկա էլեկտրոնային հաղորդակցության միջոցները: mirope.am-ը կարող է տրամադրել Պայմանների անգլերեն տարբերակի այլ լեզուներով թարգմանություններ: Դուք հասկանում և համաձայնում եք, որ Պայմանների որևէ այլ լեզվով տրամադրած թարգմանությունը Ձեր հարմարավետության համար է, և mirope.am-ի հետ Ձեր հարաբերությունները կարգավորվում են Պայմանների հայերեն տարբերակով: Պայմանների հայերեն տարբերակի և այլ լեզուներով կատարված թարգմանությունների միջև անհամապատասխանությունների դեպքում գերակա է ճանաչվում Պայմանների հայերեն տարբերակը:

2.3. Օգտատերը սույն պայմանագրի կնքմամբ հաստատում է, որ ինքն ամբողջությամբ ծանոթացել է Կայքից օգտվելու կանոններին, և այդ կանոններն իր համար ամբողջությամբ հասկանալի և ընդունելի են, ինչպես նաև սույն պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցումը բխում են իր կամ իր կողմից ներկայացվող անձի շահերից, և որևէ կերպ չեն խախտում իր կամ իր կողմից ներկայացված անձանց իրավունքներն ու օրինական շահերը, ինչպես նաև չեն կարող որևէ վնաս պատճառել վերոնշյալ անձանց:

3. mirope.am-ի իրավունքներն ու պարտականությունները

3․1․ mirope.am-ն իրավունք ունի՝

3.1.1. Մերժել Օգտատիրոջ գործարքը՝ Օգտատիրոջ գործողությունների օրինականության վերաբերյալ հիմնավոր կասկածներ ունենալու դեպքում,

3.1.2. Կայքում նախապես հաղորդագրություն տեղադրելուց հետո` միակողմանիորեն փոփոխել Հրապարակային պայմանագրի դրույթները,

3.1.3. Հրապարակային պայմանագրով նախատեսված իր պարտավորությունների իրականացման համար իր հաշվին և իր հայեցողությամբ ներգրավել երրորդ անձանց,

3.1.4. Օգտվել Հրապարակային պայմանագրով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից։

3․2․ mirope.am-ը պարտավոր է՝

3.2.1. Օգտատիրոջ համար ապահովել Կայքից անխոչընդոտ օգտվելու հնարավորություն,

3.2.2. Համակարգի գործունեության շրջանակներում Օգտատիրոջը տրամադրել տեղեկություններ mirope.am-ի միջոցով վաճառվող ապրանքատեսակների տրամադրվող ծառայությունների, կատարվող աշխատանքների, ակցիաների և այլ հնարավորությունների մասին:

3.2.3. Օգտատիրոջը տեղեկացնել բոլոր այն հանգամանքների առաջացման, փոփոխման կամ վերացման մասին, որոնք էական նշանակություն ունեն Հրապարակային պայմանագրի կատարման համար:

3.2.4. ապահովել կայքից գնված ցանկացած ապրանքի հետվերադարձ կամ փոխարինում, եթե ապրանքը(ները) չի համապատասխանում օգտատիրոջ որակային ակընկալիքներին։ Հետվերադարձի կամ փոխհատուցման դեպքում օգտատերը պատասխանատու է ՄԻԱՅՆ առաքման ծախսերի համար։

 

4. Օգտատիրոջ իրավունքներն ու պարտականությունները

4.1. Օգտատերն իրավունք ունի`

4.1.1. Օգտվել Կայքում հասանելի բոլոր ապրանքատեսակներից, աշխատանքների կատարումից և ծառայություններից՝ Կայքի օգտագործման կանոնների համաձայն:

4.1.2. Ուղարկել դիմում-բողոքներ ինչպես էլեկտրոնային, այնպես էլ փաստաթղթային եղանակով` համաձայն Կայքի` «Հետադարձ կապ» բաժնում տեղադրված փոստային և էլեկտրոնային հասցեների:

4.1.3. Առաջարկություններ անել Հրապարակային պայմանագրի շրջանականերում մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ:

4.2. Օգտատերը պարտավոր է՝

4.2.1. Պատշաճ ձևով իրականացնել Հրապարակային պայմանագրով և Կայքում սահմանված պարտավորությունները,

4.2.2. mirope.am-ին տրամադրել հավաստի անձնական տվյալներ և տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են Հրապարակային պայմանագրի շրջանակներում ապրանքների գնման, աշխատանքներից և ծառայություններից օգտվելու համար,

4.2.3. Կայքից օգտվելու ընթացքում հետևել Կայքի օգտագործման կանոններին,

4.2.4. Խստորեն պահպանել Հրապարակային պայմանագրի շրջանակներում հայտնի դարձած և փոխանակվող տեղեկատվության գաղտնիությունը, հակառակ դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կենթարկվի պատասխանատվության։

5. Մտավոր սեփականության իրավունքները

5.1. Օգտատերն ընդունում է և համաձայն է, որ Կայքում առկա բոլոր նյութերը (բացառությամբ հաճախորդների մեկնաբանությունների), ներառյալ, բայց չսահմանափակվելով տեքստերը, ծրագրերը, գրաֆիկական կամ ոչ-գրաֆիկական նկարները, ձայնագրությունները, երաժշտությունը, տեսահոլովակները, ինտերակտիվ հնարավորությունները և դրանց նման նյութերը (այսուհետ՝ Նյութեր), ինչպես նաև դրանում առկա ապրանքանիշերը, ծառայությունների նշաններն ու լոգոները (այսուհետ՝ Նշաններ) պատկանում են mirope.am-ին կամ արտոնագրված են նրա կողմից և ենթակա են պաշտպանության որպես հեղինակային իրավունք և մտավոր սեփականության իրավունք՝ միջազգային կոնվենցիաների և ներպետական օրենսդրության համաձայն:

5.2. Կայքի տեղեկատվության, ինչպես նաև գովազդային նյութերի մասնակի կամ ամբողջական մեջբերման, օգտագործման դեպքում հղումը Կայքին պարտադիր է:

5.3. Կայքում ներկայացված են ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ, որոնք mirope.am-ի և իր հետ փոխկապակցված գործընկերների սեփականությունն են։

5.4. Կայքի Նյութերը տրամադրվում են միայն այցելուի անձնական օգտագործման համար և չեն կարող օգտագործվել, պատճենահանվել, վերարտադրվել, բաշխվել, փոխանցվել, հեռարձակվել, ցուցադրվել, արտոնագրվել կամ այլ կերպ շահագործվել որևէ այլ նպատակով` առանց այդ Նյութերի սեփականատերերի նախնական գրավոր համաձայնության:

5.5. mirope.am-ը գրանցված ապրանքանիշ է: Այցելուն և/կամ Օգտատերն իրավունք չունեն օգտագործել, կրկնօրինակել, թարգմանել և/կամ տարածել mirope.am ապրանքանիշն առանց թույլտվության: Եթե այցելուն հետաքրքրված է Կայքում տեղ գտած տեղեկատվությամբ, ապա կարող է կապ հաստատել Մեզ հետ՝ համաձայն Կայքի՝ «Հետադարձ կապ» բաժնում տեղադրված փոստային և էլեկտրոնային հասցեների։

6. Վեճերի լուծման կարգը և Պատասխանատվություն

6.1. Սույն պայմանների կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

6.2. mirope.am-ը պատասխանատվություն չի կրում Կայքում Գործընկերոջ կամ Ծառայություններ մատուցող անձի կողմից ներկայացված ապրանքի երաշխիքային պարտավորությունների համար:

6.3. mirope.am-ը պատասխանատվություն է կրում առաքման ժամանակի համար և պարտավորվում է կատարել առավելագույնն իր կողմից նշված ժամանակի մեջ առաքումն իրականացնելու համար:

6.4. Բողոքների առկայության դեպքում կարող եք Կապ հաստատել Մեզ հետ՝ համաձայն Կայքի՝ «Հետադարձ կապ» բաժնում տեղադրված փոստային և էլեկտրոնային հասցեների։

6.5. Ակցիային վերաբերող ցանկացած տեղեկատվություն, որ տեղադրված է Կայքում տրամադրված է Ծառայություններ մատուցող անձի կողմից, և բոլոր փոփոխությունները համաձայնեցվում են mirope.am-ի հետ:

6.6. Ակցիայի չկայացման դեպքում պայմանագրային հարաբերությունը ավարտվում է Գնորդի հաշվեկշռին նրա դրամական միջոցների վերադարձմամբ:

6.7. mirope.am-ը պատասխանատու չէ Գործընկերոջ կամ Ծառայություններ մատուցող անձի կողմից զեղչերի տրամադրման կամ նրա այլ պայմանագրային պարտավորությունների կատարման համար: Կայքում ակցիայի անցկացումը կրում է զուտ տեղեկատվական բնույթ:

6.8. Ապրանքի կամ ծառայության գնի հետ կապված ցանկացած լրացուցիչ տեղեկատվություն ենթակա է ճշտման mirope.am-ի հետ:

6.9. mirope.am-ը պատասխանատու չէ Ապրանքների և/կամ Ծառայությունների օգտագործման հետ կապված որևէ վնասի համար:

6.10. Ներկայացուցիչը կամ ցանկացած այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը ներգրավված է Կայքի բովանդակության ստեղծմանը, ներառյալ ծրագրային և տեխնիկական ապահովումը, տեխնիկական անսարքությունները, պատասխանատու չեն որևէ վնասի` այդ թվում ուղղակի, անուղղակի, պատահական և դիտավորությամբ և այլ կարգի վնասների համար, որոնք կծագեն Կայքի օգտագործումից կամ օգտագործման կարգի չիմացությունից:

7. Կողմերի պատասխանատվությունը

7.1. Կողմերը պատասխանատվություն են կրում Հրապարակային պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ

կատարման համար՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

8. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը /Ֆորս-մաժոր/

8.1. Հրապարակային պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է Հրապարակային պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելակել: Այդպիսի իրավիճակներն են` երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների, ներառյալ` ՀՀ կենտրոնական բանկի կողմից ընդունված ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում Հրապարակային պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 /երեք/ ամսից ավելի, ապա Հրապարակային պայմանագրի կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Հրապարակային պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

9. Այլ դրույթներ

9.1. Հրապարակային պայմանագրով չկարգավորված հարցերը կարգավորվում են mirope.am-ի պաշտոնական կայքով նախատեսված դրույթներով, իսկ այդպիսի դրույթների բացակայության դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

9.2. Հրապարակային պայմանագիրն էլեկտրոնային տեսքով կնքելը իր իրավաբանական հետևանքներով հավասարեցվում է mirope.am-ի և Օգտատիրոջ ստորագրությամբ գրավոր փաստաթուղթ կազմելու միջոցով պայմանագիր կնքելու իրավաբանական հետևանքներին:

9.3. Համակարգում բոլոր ծառայությունների մատուցման կարգը և ժամկետները տեղադրված են Կայքում:

9.4. Հրապարակային պայմանագիրն ուժի մեջ է մտնում Օգտատիրոջ՝ Կայքում գրանցման, պատվերի և նախատեսված վճարը կատարելու պահից:

9.5. Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դադարեցնել Հրապարակային պայմանագիրը` այդ մասին մյուս Կողմին 15 /տասնհինգ օր/ առաջ էլեկտրոնային ծանուցում ուղարկելու միջոցով:

10. Ծանուցումներ

10.1. Հրապարակային պայմանագրով այլ բան նախատեսված չլինելու դեպքում Հրապարակային պայմանագրի շրջանակներում բոլոր ծանուցումները կարող են կատարվել էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային փոստի, Կայքի միջոցով, որը համարվում է պատշաճ:

10.2. Տեխնիկական առանձնահատկություններից ելնելով՝ mirope.am-ը չի կարող երաշխավորել էլեկտրոնային փոստի հասցեով կամ բջջային հեռախոսահամարով ուղարկված հաղորդագրությունների ստացումը Օգտատիրոջ կողմից:



 

Կոնտակտներ
Հեռ։ 099 980 988
Էլ հասցե: team@mirope.am
Հասցե։ Աղայան 7, 99

Contact

We value your feedback.

Close